15:22 | 22.09.16 | Նորություններ | 6385

    Google-ը գործարկել է Allo մեսենջերը

    Google-ը գործարկել է Allo մեսենջերը, որը նախատեսված է տեքստային հաղորդագրություններ, ինչպես նաեւ լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ, սթիքերներ եւ այլ տեղեկատվություն միմյանց ուղարկելու համար:

    Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

    Հաղորդագրություններին կարելի է պատասխանել անգամ առանց որեւէ բառ տպելու: Smart Reply գործառույթը ժամանակի ընքացքում «սովորում» է ձեզ եւ սկսում առաջարկել հնարավոր պատասխաններ հարցերին՝ ձեր սեփական ոճով:

    Մեսենջերի սթիքերների հեղինակը հայտնի արտիստներն ու ստուդիաներն են:

    Allo մեսենջերով կարելի է ուղարկել գաղտնագրված հաղորդագրություններ, ինչպես նաեւ սահմանել, թե որքան ժամանակ ձեր ուղարկած տեսքտը կմնա հասանելի:

    Google Assistant-ն էլ կօգնի գտնել մոտակա ռեստորանները, դիտել տեսանյութեր, խաղալ խաղեր կամ էլ տեղեկանալ, թե ինչ եղանակ է սպասվում:

    Հիշեցնենք, որ անցած ամիս Google-ը գործարկել էր դեմ առ դեմ վիդեոչաթի համար նախատեսված Duo հավելվածը: