12:37 | 20.02.19 | Նորություններ | 2570

ВКонтакте-ում կվաճառվեն AliExpress-ի ապրանքները

ВКонтакте սոցիալական ցանցը կսկսի վաճառել AliExpress-ի ապրանքները:

Այս մասին Rusbase-ին տեղեկացրել են ВКонтакте-ում, նշելով, որ արդեն առաջիկա օրերին սոցցանցում կհայտնվեն AliExpress-ից ապրանքների առաջարկներ՝ լուսանկարներով եւ գներով: Դրանցով հնարավոր կլինի կիսվել նաեւ այլ օգտատերերի հետ:

Գնումներ կատարել հնարավոր կլինի VKApps հարթակում գործող AliExpress հավելվածի, իսկ վճարում կատարել՝ VKPay ծառայության միջոցով:

2018թ. հոկտեմբերի տվյալներով Ռուսաստանում AliExpress-ն ունի 20 մլն ակտիվ օգտատեր:

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին Alibaba-ն, Mail.Ru Group-ը, Мегафон-ը եւ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը համաձայնագիր էին ստորագրել՝ Aliexpress Russia անվանումով համատեղ ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: