14:38 | 13.02.19 | Նորություններ | 3375

«Արմաթ»-ի մոդելը կներդրվի Աֆրիկայում

 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մոդելն աֆրիկական երկրերում ներդնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Այս մասին փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) եւ Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Նամիբիայից ժամանած Թանգենի Ամուփադհին:

Երեւանում գտնվող Ամուփադհին նշել է, որ ուշադրությամբ հետեւել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ծրագրին եւ եկել է Հայաստան ծանոթանալու դրանց ընթացքին, մեթոդաբանությանը՝ «Արմաթ»-ը Նամիբիա եւ Հարավային Աֆրիկայի այլ երկրներ արտահանելու համար։

2018թ. փետրվարին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում հայտնի դարձավ, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի Հնդկաստանի դպրոցներում։

Հայաստանում ու Արցախում ներկայում գործում են ավելի քան 250 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ դպրոցականներն անվճար գիտելիք են ստանում, մասնակցում բազմապրոֆիլ զարգացման միջոցառումների ու ծանոթանում ՏՏ ոլորտի հնարավորություններին: