Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը:
Միջոցառման հյուրը ձեռներեց, VORK (բիզնես հաղորդակցության համար նախատեսված հավելված) ստարտափի եւ Orcasci խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Թուրելն է: Վերջինս համաշխարհային ռազմավարություն է դասավանդում ամերիկյան Հալթ միջազգային դպրոցում:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:
Միջոցառմանն աջակցում է Եվրոպական միությունը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) միջոցով, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: