17:59 | 01.02.19 | Նորություններ | 3844

Google-ի, Amazon-ի, Facebook-ի ղեկավարներից Երեւան կայցելեն

Աշնանը Երեւանում անցկացվելիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ին (WCIT 2019) կմասնակցեն Google, Amazon, Facebook եւ այլ ընկերությունների ղեկավարներ:

Այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովի ընթացքում:

Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին հրավիրել է Երեւան՝ մասնակցելու WCIT 2019-ին:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք համաժողովը կհամախմբի տեխնո ոլորտի 2500 ներկայացուցչի ավելի քան 80 երկրից: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու իրավունքը ձեռք է բերվել ԻՏՁՄ-ի կողմից դեռեւս 2014-ին՝ Մեքսիկայում անցկացվող համաժողովի ընթացքում: