16:52 | 01.02.19 | Նորություններ | 12845

ՎիվաՍել-ՄՏՍ- ի բաժանորդները կարող են ստանալ 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց

Մինչեւ 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպե = 2 ՄԲ:

Փոխանակման համար պետք է սմարթֆոնից մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում եւ «App Store»-ում: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչեւ օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#: Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲ-երը զրոյանում են եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

Նշվում է, որ փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: