14:56 | 01.02.19 | Նորություններ | 9611
Սիրո ամսվա ընթացքում Ucom ընկերությունը թարմացրել է լավագույն սմարթֆոնների իր լայն տեսականին՝ ձեռքբերման դեպքում առաջարկելով 16 ամսվա երաշխիք սովորական 12 ամսվա փոխարեն։
Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններից սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել կանխիկ եւ ապառիկ տարբերակներով, ընդ որում՝ թե՛ որեւէ սակագնային պլանի բաժանորդագրությամբ, եւ թե՛ առանց պարտավորության։ Samsung, Xiaomi, Apple, Huawei, HTC, Alcatel, OnePlus, Moto եւ մի շարք այլ հայտնի բրենդերի սմարթֆոններն ապառիկ տարբերակով հասանելի են սկսած 0% կանխավճարից, 0% միջնորդավճարից եւ 0% տարեկան տոկոսադրույքից։
«Ucom-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ոչ միայն մեր բաժանորդներին, այլեւ ցանկացած հաճախորդի, ով ցանկանում է հատուկ ուշադրության արժանացնել իրենց սիրելիներին ու մտերիմներին, ընտրել հիշվող ու յուրահատուկ նվեր։ Գնված բոլոր սմարթֆոնների համար կգործի հատուկ՝ 16 ամսվա երաշխիքը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հաճախորդները կարող են անակնկալ մատուցել իրենց մտերիմներին նաեւ առցանց գնում կատարելով Ucom-ի shop.ucom.am ինտերնետ խանութից, որտեղ ներկայացված են սմարթֆոնների տեխնիկական բնութագրերը։