09:52 | 30.01.19 | Նորություններ | 2833

    ՍՕՍ Սիսթեմս-ը կընդլայնի բարեգործական ծրագրերի ծավալները

    ՍՕՍ Սիսթեմս ընկերությունը իրականացնում է բարեգործական ծրագրեր ծերանոցներում, մանկատներում, մանկական ճամբարներում եւ այլ սոցիալական հաստատություններում:

    Մասնավորապես, ընկերությունը տեղադրում եւ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությանն է համակցում հրդեհային անվտանգության համակարգեր: Առաջին նման ծրագիրն իրականացվել է Տիրամայր Հայաստանի ամառային ճամբարում:

    «Մեր ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ընդլայնել բարեգործական ծրագրերի ծավալները եւ շրջանակը, ուստի հետաքրքրված հաստատություններին առաջարկում ենք կապվել մեզ հետ +374(60)46-76-77 հեռախոսահամարով կամ
    info@sossystems.am էլ. փոստով», - հայտնել են ՍՕՍ Սիսթեմս-ում: