16:19 | 24.01.19 | Նորություններ | 11069

Ucom-ը գործարկել է uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը

Ucom ընկերությունն այսօր գործարկել է uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը՝ iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:

Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։

Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով (in-app purchases):

Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով uMediaroom հավելվածը Google Play Store-ից կամ App Store-ից, կվայելեն 80-ից ավելի բարձրորակ ալիքների հեռուստաբովանդակությունը, Catch-up հնարավորության շնորհիվ բաց չեն թողնի մինչեւ 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները, կկարողանան ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ եւ հիշեցումներ տեղադրել սիրելի հաղորդումների համար։ 3․0 թարմացման ընթացքում իրականացվել են նաեւ iPhone X/Xs-ի հետ համատեղելիության բարելավումներ։

«Առաջարկվող Basic (20 ալիք), Standard (55 ալիք) եւ Premium (83 ալիք) սակագնային պլաններից որեւէ մեկին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է բացել հավելվածը, սեղմել «Գրանցվել» կոճակը, իսկ այնուհետեւ՝ «Ստեղծել հաշիվ» կոճակը: Հավելվածում հաշիվը հաջողությամբ գրանցելուց հետո միայն հնարավոր կլինի ձեռք բերել որեւէ սակագնային պլան, որը ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել ավելի բարձր կամ ցածր ամսավճարով»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։