16:11 | 24.01.19 | Նորություններ | 2873
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ:
Քննարկվել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:
Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, եւ իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը: