14:32 | 24.01.19 | Նորություններ | 2526

Avast. Համակարգչային ծրագրերի կեսից ավելին խոցելի են

Տեղեկատվական անվտանգության ոլորտում ծրագրային լուծումներ առաջարկող Avast ընկերության փորձագետները պարզել են, որ Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներում առկա ծրագրերի 55%-ը թարմացված չեն, հետեւաբար՝ խոցելի են:

Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով 163 մլն համակարգիչների տվյալներ, որոնցում տեղադրված են Avast-ի պրոդուկտները:

Նշվում է, որ օգտագործողների 94%-ի համակարգիչներում գործում է Skype-ի հին տարբերակը, 85%-ն օգտագործում է հին Mozilla Firefox, իսկ 77%-ը՝ չթարմացված iTunes:

Ընկերությունում ահազանգել են, որ հաքերները կարող են գողանալ համակարգչում եղած տեղեկատվությունը՝ հնացած ծրագրերի օգնությամբ:

Հետազոտությունում նաեւ նշվում է, որ 2018թ. աշխարհում ամենաշատ ներբեռնված համակարգչային ծրագրերն են Google Chrome-ը, Adobe Reader-ը, WinRAR-ը, Microsoft Office-ը եւ Mozilla Firefox-ը: