17:09 | 23.01.19 | Նորություններ | 2595

Telegram-ը բլոկչեյն հարթակ եւ կրիպտոարժույթ կգործարկի

Telegram մեսենջերը մարտ ամսին պատրաստվում է գործարկել TON բլոկչեյն հարթակի նախնական տարբերակը, ինչպես նաեւ սեփական կրիպտոարժույթ Gram-ը, գրել է The Bell պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Telegram-ը TON հարթակի մշակման համար 2018թ. ընթացքում $1,7 մլրդ է հավաքագրել:

Ըստ տեղեկությունների, առաջիկա մեկ ամսում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր թիմի հետ հանդիպելու է նախագծի խոշոր ներդրողների հետ՝ ներկայացնելու հարթակի աշխատանքը, ինչպես նաեւ դրա ինտեգրումը Telegram-ին:

Ամենայն հավանականությամբ, Ճապոնիան կդառնա առաջին երկիրը, որտեղ Gram կրիպտոհարթակը կսկսի գործել:

The Bell-ը հիշեցրել է, որ եթե մինչեւ այս տարվա հոկտեմբերի 31-ը TON բլոկչեյն հարթակը չգործարկվի, ներդրողները կարող են ետ ստանալ իրենց գումարները:

Հունվարի 17-ին Դուրովը հայտարարել էր, որ 2019թ. ընկերության համար կարեւոր տարի է լինելու՝ հարթակում փոփոխություններ խոստանալով: