14:57 | 30.11.18 | Նորություններ | 3935

Հայտնի է ամենահուսալի մեսենջերի անունը

Artezio ընկերությունը ներկայացրել է շուկայում առկա ամենահուսալի մեսենջերների վարկանիշը:

Գաղտնիության ամենաբարձր մակարդակ ունեցող մեսենջեր է ճանաչվել Signal-ը, որին հաջորդում է Wickr-ը:

Artezio-ում ընդգծել են, որ Signal-ն ավելի հարմար է անձնական նամակագրության, իսկ Wickr-ը՝ բիզնեսի համար: Նրանց հաջորդում են Telegram-ը, Confide-ը, Viber-ը, Line-ը, WhatsApp-ը եւ iMessage-ը:

Facebook Messenger-ը փորձագետները գնահատել են որպես ամենավտանգավոր տարբերակ՝ կոնֆիդենցիալ զրույց վարելու համար: Դրա լրջագույն թերացումներից են՝ օգտատերերի տեղեկատվության ցածր պաշտպանությունը, որոշ սարքերի դեպքում հաղորդագրությունները ջնջելու հնարավորության բացակայությունը եւ այլ գործոններ:

Վարկանիշը կազմելիս Artezio-ի փորձագետները հաշվի են առել 30 չափանիշ, այդ թվում՝ տվյալների թվայնացման որակը եւ տեղեկատվության պաշտպանության միջոցների հուսալիությունը: