Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է «Սեղմիր, որ աղոթես» (Click To Pray) հարթակի գործարկման մասին, հաղորդում է Vatican News-ը:
Հավելվածը հասանելի է Android եւ iOS սարքերի համար 6 լեզուներով՝ իսպաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն եւ գերմաներեն:
Հռոմի պապն ընդգծել է, որ ինտերնետը եւ սոցցանցերը հսկայական ռեսուրս են, որոնք հնարավորություն են տալիս տարածել գաղափարներ:
Կայքում հասանելի են մի շարք բաժիններ, այդ թվում՝ «Աղոթիր պապի հետ», «Օրվա աղոթքը», «Աղոթիր ինտերնետում»: Ի դեպ, վերջին բաժնում հնարավոր է աղոթքներով փոխանակվել այլ օգտատերերի հետ: