17:41 | 21.01.19 | Նորություններ | 2663

Երեւանում կանցկացվի Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի նիստը

Հունվարի 22–25-ը Երեւանում ԱՊՀ անդամ-պետությունները կմասնակցեն ռադիոհաճախականության տիրույթի եւ արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստին։

Նիստի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:

Նիստի շրջանակներում միավորված են չորս աշխատանքային խմբեր: