Փետրվարի 22-24-ը Երեւանի պետական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 54-ժամյա մրցույթը:
Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ:
Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ փետրվարի 18-ը գրանցվել Breedge հարթակով, որը Startup Boost Weekend-ի նախորդ հաղթողներից է:
Հաղթող թիմերը կարժանանան մրցանակների:
Startup Boost Weekend Vol3-ը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ համագործակցելով Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հետ:
Մրցույթն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միության EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: