16:29 | 25.12.18 | Նորություններ | 6771
Դեկտեմբերի 24-25-ն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:
ՊՆ-ում նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զրուցել է մրցութային հանձնաժողովի անդամների եւ ոլորտի մասնագետների հետ, ծանոթացել մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններին եւ դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին:
Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները:
Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով հանձնաժողովն ընտրում է լավագույններին, որոնք ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն համապատասխան ստորաբաժանումներում՝ ըստ իրենց մասնագիտական կարողությունների եւ հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։