15:46 | 17.12.18 | Նորություններ | 11150
Beeline-ը հայտարարել է Նոր Նորք վարչական շրջանում վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։
Միկոյան 15/3 հասցեում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։ Շաբաթ եւ կիրակի օրերը ոչ աշխատանքային են։
«Beeline-ը հպարտանում է իր հաճախորդների սպասարկման ցանցով, որն ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին եւ մեր գրասենյակներում գտնվելու ընթացքում տրամադրել նրանց առավելագույն հարմարավետություն: Մենք շատ ուրախ ենք, որ այժմ մեր հաճախորդները կայցելեն ավելի հաճելի, հարմարավետ եւ պայծառ վաճառքի եւ սպասարկման գրասենյակ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
Ընկերությունում նշել են, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը. այն ներառում է 27 գրասենյակ Երեւանում եւ 50 գրասենյակ մարզերում։