17:29 | 13.12.18 | Նորություններ | 12468

Beeline-ն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը

Beeline-ը հայտարարել է 4G ռոումինգ-գործընկերների թվի զգալի աճի մասին:

Beeline-ի բաժանորդների համար 4G ռոումինգն այսօր հասանելի է 52 երկրների 81 օպերատորների ցանցերում:

2018թ. ընթացքում այն երկրների ցուցակում, որտեղ հասանելի է 4G ռոումինգ, ավելացել են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, Կատարը, Մալայզիան, Մալթան, Մոլդովան, Մյանման, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան, Խորվաթիան, Շվեդիան եւ Էստոնիան:

«Ռոումինգ-գործընկերների թվի աճի շնորհիվ կայուն ավելանում է այն երկրների թիվը, որտեղ Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ոչ միայն ռոումինգի ձայնային ծառայություններից, այլեւ տվյալների փոխանցման ժամանակակից ցանցից: Մենք ձգտում ենք մշտապես ավելացնել գործընկերների թիվը, որպեսզի մեր հաճախորդները գործուղման մեկնելիս կամ արձակուրդում գտնվելիս կարողանան ստանալ կապի եւ ինտերնետի հնարավորինս բարձր որակ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայություններից աշխարհի 181 երկրների 441 օպերատորների ցանցերում: Նրանք կարող են ցանկացած երկրում անվճար զանգահարել զանգերի սպասարկման կենտրոն՝ +374 8000 0612 հեռախոսահամարով: