12:56 | 13.12.18 | Նորություններ | 9802

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է «Սանտա» նախատոնական առաջարկը

«Ռոստելեկոմ»-ը ամանորյա տոներին ընդառաջ հադես է եկել «Սանտա» առաջարկով:

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 10-ից սկսած կմիանան «Ռոստելեկոմ»-ի «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից որեւէ մեկին՝ 1 տարի ժամկետով, ի լրումն իրենց փաթեթով սահմանված պայմանների՝ կստանան ինտերնետի երեք անգամ ավել արագություն եւ հավելյալ հեռուստաալիքներ։

Ամանորյա «Սանտա» առաջարկի շրջանակում հնարավոր է նաեւ միանալ նոր՝ «Տրիո Էքստրա» փաթեթին մեկ տարի ժամկետով եւ ստանալ՝

- հավելյալ 15 հեռուստաալիք՝ բաժանորդի ընտրությամբ,
- 100 ֆիլմ,
- անսահմանափակ սերիալներ։

Գործող բաժանորդները եւս կարող են օգտվել առաջարկից՝ վերակնքելով իրենց պայմանագիրը «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից մեկի շրջանակում եւ ստանալով ինտերնետի եռապատիկ արագություն, ինչպես նաեւ՝ հավելյալ ալիքներ։

Առաջարկը գործում է մինչեւ 2019թ.-ի փետրվարի 15-ը ներառյալ։ Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության պաշտոնական կայք։