15:20 | 12.12.18 | Նորություններ | 9947
Beeline-ի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում ընտրված 5 դպրոցների աշակերտներ եւ երիտասարդներ դեկտեմբերի ընթացքում այցելում են Հայաստանում գործող արտադրական կազմակերպություններ։
Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդերի գիտելիքները եւ պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների եւ աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:
«Երիտասարդության զբաղվածության խնդիրները մշտապես գտնվում են ՀԳՀՄ-ի եւ իր անդամների ուշադրության ներքո: Այդ առումով ցանկանում եմ հատկապես նշել Beeline-ի գերազանց փորձը եւ գործառույթները՝ ուղղված ստարտափների եւ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը: Մենք՝ Beeline-ի հետ միասին այս ծրագրի շրջանակում, այս անգամ, առավելապես կենտրոնացել ենք երիտասարդների կարիերայի պլանավորմանը եւ նրանց շրջանում աշխատաշուկայի պահանջների ընկալման բարելավմանը, հանուն նրանց զբաղվածության խթանման եւ ՀՀ տնտեսության զարգացման»,- նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից եւ հարկատուներից մեկը Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ.-ից ի վեր՝ նպաստելով կրթություն-աշխատաշուկա համագործակցությանը, ինչպես նաեւ խթանում է կարիերայի պլանավորման գործընթացն երիտասարդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այցելությունները մասնակցելու են մի քանի ԲՈՒՀ-երի եւ սույն ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների եւ «Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները՝ ընդհանուր 80 երիտասարդ:
Հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր ուսումնական հաստատություններից ընտրված երիտասարդներ եւ կամավորներ մասնակցել են ՀԳՀՄ-ում կարիերայի պլանավորման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներին: