15:02 | 12.12.18 | Նորություններ | 11726
Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 եւ uGo 5500 սակագնային պլանների նոր կամ պարտավորություն չունեցող բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր Ucom-ի ամանորյա առաջարկից օգտվելու դեպքում։
Մասնավորապես՝ uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները, երկարացնելով պայմանագիրը 18 ամսով, հենց այդ ժամանակահատվածում կստանան 30 ԳԲ գերարագ ինտերնետ՝ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն։ Իսկ uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները՝ միանալով առաջարկին, 18 ամսվա ընթացքում կստանան 80 ԳԲ գերարագ ինտերնետ՝ նախկին 40 ԳԲ-ի փոխարեն։
«Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր բաժանորդների, այլ նաեւ պարտավորություն չունեցող uGo 3500, uGo 5500 եւ Ucom-ի կանխավճարային շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար, ովքեր կարող են վերակնքել պայմանագիրը եւ ստանալ այնքան ինտերնետ, որքան անհրաժեշտ է լավ որակով առցանց ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու եւ մտերիմների հետ շփվելու համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Գերարագ ինտերնետը սպառելուց հետո ներբեռնման արագությունը կդառնա 64 կբ/վ, իսկ վերբեռնմանը՝ 8 կբ/վ, որը կբավարարի առցանց վճարում կատարելու եւ գերարագ ինտերնետի փաթեթներ ակտիվացնելու համար: