15:43 | 04.12.18 | Նորություններ | 3660

    DevFest Armenia 2018-ը կանցկացվի դեկտեմբերի 15-ին

    Դեկտեմբերի 15-ին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա DevFest Armenia 2018 տեխնոլոգիական կոնֆերանսը:

    Հայաստանում Google Developer Group-ի կողմից ամեն տարի կազմակերպվող տեխնոլոգիական միջոցառման նպատակն է մեկ վայրում համախմբել ծրագրավորողներին, ինչպես նաեւ Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին:

    Մասնակցությունն անվճար է: Գրանցվել կարելի է այստեղ:


    Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ:

    Կոնֆերանսը կազմակերպում է Google Developer Group Yerevan-ը՝ Google ընկերության եւ ISTC-ի հետ համատեղ: Գործընկերներն են ARLOOPA-ն եւ SmartGate VC-ն:

    Սամվել Ղարագյոզյան