11:45 | 04.12.18 | Նորություններ | 3329

Skype-ով զանգերն այսուհետ կուղեկցվեն ենթագրերով

Skype-ում ավելացել է զանգի ընթացքում իրական ժամանակում ենթագրեր տեսնելու գործառույթ:

Գործառույթը ներկայացվել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը:

Microsoft ընկերությունն այս մասին հայտարարել է իր բլոգում, նշելով որ նոր գործառույթի նպատակն առաջին հերթին լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը հեշտացնելն է, որոնք դժվարություններ են ունենում աուդիո եւ վիդեո զանգերի ժամանակ բառերի ընկալման հարցում:

Գործառույթը միացնելու համար հարկավոր է զանգի ընթացքում սեղմել «+» կոճակը:

Նոր գործառույթը հասանելի է Android (6.0+), iPhone, iPad, Linux, Mac, Windows, Skype for Windows 10 համակարգերում:

Microsoft-ում հավելել են, որ 2019թ. սկզբից ենթագրերը կավելանան նաեւ PowerPoint-ում: