11:15 | 17.07.18 | Նորություններ | 4493

Skype-ը խոսակցությունը ձայնագրելու գործառույթ կներկայացնի

Skype-ն իր հաջորդ թարմացման ժամանակ կներկայացնի գործառույթ, որը թույլ կտա ձայնագրել աուդիո եւ վիդեո զանգերը:

Microsoft-ի տարածած հաղորդագրության համաձայն, եթե զրուցակիցներից մեկը որոշի խոսակցությունը ձայնագրել, մյուսն այդ մասին ծանուցում կստանա:

Ձայնագրությունները կպահվեն «ամպերում», հետեւաբար դրանք հնարավոր կլինի լսել ցանկացած սարքից:

Նշենք, որ նախկինում Skype-ում զանգեր ձայնագրելու համար հարկավոր էր օգտագործել կողմնակի ծառայություններ:

Skype-ի թարմացված տարբերակը կգործարկվի հուլիսի վերջին: