15:04 | 16.07.18 | Նորություններ | 13967
Beeline Ստարտափ Ինկուբատորն Աղվերանում ամփոփել է ինկուբացիոն առաջին շրջանի միջանկյալ արդյունքները։ Առաջին շրջանի 10 թիմերից 8-ը հաղթահարել են նախատեսված 4 փուլերից երկուսը։
Կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվել են երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ է տեղափոխվել 8 ստարտափ։ Դրանցից մեկը հավաքել է նվազագույն շեմին մոտ արդյունք եւ ինկուբատորի կանոններին համաձայն պետք է հաջորդ փուլի ժամանակ բարձրացնի իր ցուցանիշները՝ ինկուբացիոն շրջանը շարունակելու համար։
Պաշտոնական մասից հետո ստարտափների ներկայացուցիչներն, ինկուբատորի աշխատակիցներն ու մենթորները միասին դիտել են ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը:
«Մեր Ինկուբատորում առաջին անգամ է ուսուցում կազմակերպում ստարտափների համար, եւ մեզ համար շատ կարեւոր է ամեն ինչ անել պատշաճ մակարդակով։ Նման ոչ պաշտոնական, անմիջական շփումը մեզ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մեր ինկուբատորի մասնակիցներին, հասկանալ նրանց կարիքներն ու խնդիրները, ապագայում բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանց տրամադրելու նպատակով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ինկուբատորի նախորդ երկու փուլերի ընթացքում ռեզիդենտներն անցել են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի եւ նպատակների գնահատման, թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Առաջիկայում նրանք ուսումնասիրելու են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։