Հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Hero House կենտրոնում կկայանա «Հաջողությունը բլոկչեյնում՝ Bitfury-ի օրինակը» թեմայով քննարկումը:
Քննարկման խոսնակներն են ամերիկյան Bitfury ընկերության ներկայացուցիչներ Պապունա Ուգրեխելիձեն եւ Վլադ Ռադաշը:
Bitfury-ն աշխարհում ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունն է, որը տրամադրում է բլոկչեյն տեխնոլոգիայով ամբողջական լուծումներ բիզնեսների, կառավարությունների եւ անհատների համար:
Քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պետական կառավարման համակարգում բլոկչեյնի ներդրման Bitfury-ի փորձը, մայնինգի ապագան եւ միտումները, բլոկչեյն ստարտափների բիզնես ռազմավարությունը եւ այլն:
Մասնակցությունն անվճար է:
Blockchain days-ը YLedger-ի կազմակերպած միջոցառումն է, որի շրջանակում յուրաքանչյուր հինգշաբթի բլոկչեյնին եւ կրիպտոարժույթներին նվիրված միջոցառումներ են ընթանում: YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ եւ վենչուրային հիմնադրամ: