Սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչպես թղթատարը, ում կասկածում էին հաքերության մեջ, դարձավ «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ՏՏ վարչության պետ:

«Մեզ մոտ «Տրոյկա Դիալոգ»-ում աշխատում էր մի թղթատար, ում բռնեցին հաքերություն անելու համար. գիշերը հաշվապահությունում նա փորձել էր մուտք գործել համակարգիչներից մեկի մեջ: Նրա հետ խոսեցին ու պարզվեց, որ նա պարզապես սիրահարված է համակարգիչներին: Թղթատարը 18 տարեկան էր, ոչ մի վատ բան չէր անում, պարզապես տանը համակարգիչ չուներ եւ գիշերը գալիս էր, որպեսզի օգտվի: Հետագայում նա դարձավ «Տրոյկայի» ՏՏ վարչության պետը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը IncRussia-ին տված հարցազրույցում: