15:03 | 28.11.18 | Նորություններ | 12252

Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովը համախմբում է մասնակիցների, հանրային եւ մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։

Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձել է մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին եւ ակնկալիքներին, ինչպես նաեւ ներկայացրել, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։

«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, եւ այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու եւ հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու եւ երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է»,- նշել է Անդրեյ Պյատախինը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ եւ կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների եւ առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգեւատրվեն քոլեջների ուսանողների միջեւ անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:

Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ համագործակցության շրջանակներում: