17:02 | 27.11.18 | Նորություններ | 7066
Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը, որում Հայաստանը ներկայացրել է Arm Cyber Kids թիմը։
Թիմի անդամներն են քույր եւ եղբայր 12-ամյա Ինես եւ 11-ամյա Աշոտ Գասպարյանները, որոնք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներն են։
Հայաստանի թիմը Թաիլանդում իր տարիքային խմբում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 104 թիմերի մեջ, ներկայացնելով ռոբոտ, որը կարող է տեսակավորել միրգն ըստ վերջինիս որակի կամ տեսքի։
Սա միջազգային մրցույթին Հայաստանի երկրորդ մասնակցությունն է։ Մրցաշարի կազմակերպիչներն ու դատավորները բարձր են գնահատել հայաստանյան թիմի պատրաստվածությունը, գիտելիքները եւ ինքնուրույն աշխատանքի կարողությունները։
Այս տարի մրցույթն անցկացվել է «Սնունդը կարեւոր է» խորագրի ներքո եւ նվիրված է եղել աշխարհում թերսնուցման խնդրին։
Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է 2016թ.-ից: Մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Մրցույթի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը, գործընկերն է Creativе Educational Technologies (CET) ընկերությունը: