13:51 | 13.11.18 | Նորություններ | 13942

Beeline-ը գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։

Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար եւ թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն եւ գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին եւ այլն։

«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ եւ ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն՝ հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ եւ հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի եւ տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը եւ հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար եւ պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար եւ հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։