15:41 | 02.11.18 | Նորություններ | 11765

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Նոր Գեղի գյուղում բնակվող Սերոբյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել:

Նոր բնակարանում ընտանիքի առաջին հյուրերը եղել են աջակցողները:

«Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարությունների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երեւույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն եւ լավատես է մնացել՝ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մոր՝ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն է՝ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: