14:05 | 02.11.18 | Նորություններ | 4189

IQOS 3-ը եւ IQOS MULTI-ն արդեն հասանելի են Ռուսաստանում

Ինչպես տեղեկացնում է ռուսական IT ZINE տեխնոլոգիական ռեսուրսը՝ Մոսկվայում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը երեկ պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի IQOS սարքերը՝ նորացված IQOS 3-ը (փոխարինելու է IQOS 2.4-ը ) եւ IQOS MULTI-ն, որը կարելի է առանց լիցքավորելու մինչեւ 10 անգամ անընդմեջ օգտագործել։

Հոդվածում նշվում է, որ IQOS 3-ը քեյսից եւ բռնիչից բաղկացած սարք է, որը, սակայն, նախորդ տարբերակից ավելի կոմպակտ է։ Փոփոխվել է սարքի բացման մեխանիզմը։

Այժմ արդեն չկան կափարիչը եւ փոքրիկ կոճակը. դրանք փոխարինվել են շատ ավելի հուսալի մեխանիզմով, որի արդյունքում սարքը ծալվող հեռախոս է հիշեցնում։ Բռնիչն էլ է փոխվել։ Այն ունի անկյունագծով կտրած կափարիչ, իսկ սա նշանակում է, որ հին աքսեսուարներն այլեւս կիրառելի չեն։ Լիցքավորման բնիկը եւս տարբեր է, եւ հիմա բռնիչը լիցքավորման սարքի մեջ կարելի է տեղադրել ցանկացած կողմով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում սարքի օգտագործումը։

IQOS 3-ի նոր բռնիչը 15%-ով ավելի արագ է լիցքավորվում։ Ի դեպ, հնացած MicroUSB-ի փոխարեն լիցքավորումն արդեն կատարվում է USB Type-C-ի միջոցով։ Մարտկոցի հզորությունը հասցվել է 14,600 օգտագործման։ Եվ, ինչպես կատակով նշվել է Մոսկվայում կայացած միջոցառման ժամանակ, հատուկ Ռուսաստանի համար այժմ այն աշխատում է նաեւ 0-50 աստիճան ցրտին (նախորդ տարբերակը շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ոչ միշտ էր աշխատում)։

Ինչ վերաբերվում է IQOS 3 Multi-ին, իրականում դա կրկնակի մեծացված բռնիչ է, որին պետք չէ լիցքավորման սարք՝ «ինքնուրույն» է աշխատում։ Դրա լիցքը բավարար է 10 անընդմեջ օգտագործման համար։

Երկու սարքերն էլ հասանելի կլինեն սեւ, սպիտակ, ոսկեգույն եւ կապույտ գունային լուծումներով։ Առկա են նաեւ նոր պատյաններ, գույների գլխիկներ եւ այլ գունավոր աքսեսուարներ։

Ռուսաստանում սարքերը վաճառքի կհանվեն միայն նոյեմբերի 15-ից, գինը դեռ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, IQOS 3-ն ավելի թանկ կլինի իր նախորդներից։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնում են ITZine.ru-ի աղբյուրները, IQOS 2.4 Plus-ը դեռեւս վաճառքից չի հանվելու եւ հասանելի կլինի նոր սարքի հետ մեկտեղ։