11:05 | 25.10.18 | Նորություններ | 18264

Teamable-ը $5 մլն ներդրում է ստացել

Հայաստանում հիմնադրված՝ մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող համակարգ մշակած Teamable ընկերությունը հայտարարել է Foundation Capital-ից, True Ventures-ից եւ SaaStr Fund-ից $5մլն ներդրում ստանալու մասին:

Teamable-ը, որը գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում, կօգտագործի ներգրավված ֆինանսական միջոցները՝ սեփական թիմը եւ հարթակը մեծացնելու նպատակով:

Ընկերությունը նաեւ հայտարարել է հղումներ առաջարկող Simppler համակարգը գնելու մասին: 2013թ. հիմնադրված Simppler ստարտափի թիմը եւ հիմնադիր Վիպուլ Շարման չեն միանա Teamable-ին:


Teamable-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը TechCrunch-ի հետ զրույցում հրաժարվել է նշել գործարքի մանրամասները, բայց ընդգծել է, որ ստացած $5 մլն ներդրումը չի օգտագործվել Simppler-ի հետ գործարքը ֆինանսավորելու համար:


Ներկայում Teamable-ն ունի ավելի քան 200 հաճախորդ, այդ թվում՝ Lyft-ը եւ Spotify-ը:

2013թ. հիմնված ընկերությունը գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում: Թիմում 50 հոգի է ընդգրկված:


Հիշեցնենք, որ 2017թ. ներդրումային A ռաունդում ընկերությունը True Ventures-ի ղեկավարությամբ $5մլն էր ներգրավել:

Teamable-ի ծրագրային լուծումն, օգտագործելով Gmail, Facebook, GitHub եւ սոցիալական մեդիայի այլ հարթակներ, օգնում է ընկերություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: Ընկերությունն օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմներ՝ գործատուին առաջարկելով հարմար թեկնածուներ՝ հիմնված պահանջների, փորձառության եւ այլ գործոնների վրա: