10:54 | 23.10.18 | Նորություններ | 10086

Beeline-ը կորպորատիվ հաճախորդներին ուղղված ծառայություն է գործարկել

Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայությունը:

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների եւ լարերի տեղադրման։

Ծառայությունը թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար եւ անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչեւ 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը եւ զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջեւ։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաեւ վիճակագրություն հավաքել եւ վերլուծել աշխատակիցների աշխատանքի եւ գովազդային արշավների արդյունավետությունը։

«Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից, մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» եւ «Օպտիմալ 3500» շահավետ սակագնային փաթեթներ ոչ աշխարհագրական «060» կոդով հեռախոսահամարների համար, ինչպես նաեւ «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլեւ ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։