17:14 | 22.10.18 | Նորություններ | 12628
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երեւանի 2800-ամյակը` նոր երգի միջոցով:
Ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում մասնակցել են «Երեւան, իմ սիրտ» երգի ստեղծման եւ հոլովակի նկարահանման աշխատանքներին:
«Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է եւ գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երեւանը դարձավ իմ տունը, բայց ես միեւնույն է ամեն օր նորովի եմ բացահայտում այս քաղաքը։ Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս ունի իր հատուկ աուրան։ Երեւանը յուրահատուկ է իր կոլորիտով, բնակիչներով եւ արժեքներով։ Շնորհավորում եմ քեզ, Երեւա՛ն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։