12:48 | 18.10.18 | Նորություններ | 12172

Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան

Հայաստանում Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 17-ին։

Էթիկայի միջազգային օրվա շրջանակում, որն աշխարհում նշվում է 2014թ.-ից, տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի եւս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար եւ վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։

Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի (compliance) աշխատակիցները վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել, որտեղ աշխատակիցները գրառումներ էին կատարում, նշելով, թե ինչ է իրենց համար էթիկան։ Այնուհետեւ կազմակերպվել է թեմային առընչվող ֆիլմի դիտում եւ քննարկում։

«Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարեւոր դեր է խաղում, քանի որ բիզնեսում էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է գործընկերների եւ հասարակության հետ առնչվելիս։ Լինելով միջազգային խոշոր ընկերություն, ՎԵՈՆ խումբը նույնպես հետեւում է այդ միտումներին եւ իր կազմում գործող ընկերություններում ձգտում է ապահովել բացարձակ թափանցիկություն եւ ազնվություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլյենսի գործառույթը ներդրվել է 2016թ. եւ աշխատում է ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկության եւ էթիկայի բարձր ստանդարտների պահպանման ուղղությամբ։ Բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների եւ արժեքների իրականացում։