11:13 | 18.10.18 | Նորություններ | exclusive 10145

ARM TVs՝ հայկական հեռուստաալիքները մեկ հավելվածում

ARM TVs հավելվածի միջոցով հնարավոր է մեկ հարթակում դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ՝ առանց գովազդային դադարի, HD որակով եւ եռօրյա Catch up հնարավորությամբ:

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում եւ առայժմ անվճար է:

ARM TVs-ի թիմում Itel.am-ի հետ զրույցում նշել են, որ առաջարկվող ալիքներից 4-ը Շանթ Պրեմիում HD ալիքներն են («Շանթ Պրեմիում», «Շանթ Սերիալ», «Շանթ Մյուզիք», «Շանթ Նյուզ»), մյուսները՝ հայկական այլ հեռուստաալիքներ («Շանթ», «Հ2», «Կենտրոն», «Երկիր մեդիա»):

ARM TVs-ը հասանելի է ողջ աշխարհում: Միակ պայմանը ինտերնետ հասանելիությունն է: Հավելվածից կարելի է օգտվել անկախ բջջային օպերատորի ընտրությունից:

«Հավելվածն ունի հիշեցման, հետընթացի եւ մի շարք այլ հրահանգներ, որոնց միջոցով օգտատերը բաց չի թողնի իր սիրելի ֆիլմը կամ հաղորդումը»,- նշել են ARM TVs-ում:

Հավելվածի ստեղծողների խոսքով, ARM TVs-ի վիդեոկոնտենտը կոդավորված է, որպեսզի տեսահենները չկարողանան այն որեւէ նպատակով օգտագործել:

Առաջիկայում ARM TVs-ը հասանելի կլինի Smart TV-ների եւ ARM TVs Android Box-երի համար, ինչպես նաեւ նոր ալիքներ կավելանան: