10:16 | 10.10.18 | Նորություններ | 4714

gg-ի նոր ծառայությունը կմիավորի անծանոթ ուղեւորներին

gg ընկերությունն առաջիկայում կներկայացնի ggShuttle նոր պրոդուկտը, որը հնարավորություն կտա երթեւեկել այլ մարդկանց հետ՝ ավելի քիչ վճարելով:

Itel.am-ին gg-ում տեղեկացրել են, որ 6-տեղանոց մեքենայով ուղեւորություն ամրագրելը կարժենա 3 անգամ ավելի էժան՝ սովորական ավտոմեքենա պատվիրելու համեմատ:

ggShuttle-ով երթեւեկելու համար անհրաժեշտ է gg հավելվածում ընտրել պատրաստի երթուղիներից որեւէ մեկը եւ նախապես ընտրած ժամին ներկայանալ նշված վայր: Վճարել հնարավոր կլինի միայն անկանխիկ եղանակով. պատվիրելիս գումարը կսառեցվի, իսկ երթի ավարտից հետո՝ կգանձվի:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք պետք է լինեն վարորդի քայլերը, եթե մեքենան պատվիրած 6 ուղեւորներից որեւէ մեկը ճիշտ ժամանակին տեղում չլինի, ընկերությունում նշել են, որ վարորդը կարող է սպասել առավելագույնը 5 րոպե:

2013թ. հիմնադրված gg-ն ներկայում գործում է 3 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան) 14 քաղաքում: