12:30 | 04.10.18 | Նորություններ | 4892
PicsArt ընկերությունը Armenian Code Academy (ACA)-ի հետ համատեղ կկազմակերպի Image Processing-ի խորացված դասընթաց։
17 շաբաթ տեւողությամբ խորացված դասընթացի մասնակիցներին PicsArt-ը կտրամադրի ամբողջական կրթաթոշակ, իսկ լավագույն առաջադիմությամբ շրջանավարտները ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորություն կստանան:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 6-ն է, հարկավոր է գրանցվել այստեղ։
«Մեքենայական ուսուցումը, որի մի բաղադրիչն է կազմում նաեւ պատկերների մշակումը, աշխարհում ամենաարագ զարգացող, պահանջված եւ բարձր վարձատրվող մասնագիտական ուղիներից է: Այն պահանջում է մտքի ճկունություն, մաթեմատիկական ամուր բազա եւ բարձր մասնագիտական հմտություններ: Ավաղ, այս ոլորտի մասնագետների պատրաստման համար Հայաստանում դեռ շատ կրթական հաստատություններ չկան։ Այդ իսկ պատճառով, այս դասընթացը բացառիկ հնարավորություն է ստեղծում գիտությամբ հետաքրքրվող եւ նոր մասնագիտացում փնտրող երիտասարդ մասնագետների համար»,- նշված է հաղորդագրությունում։
Հավելենք, որ ամռանը մեկնարկել եւ մինչ օրս ընթանում է մեքենայական ուսուցման դասընթաց, որն իրականացվում է PicsArt, ACA, BetConstruct, Menu.am եւ Webb Fontaine ընկերությունների համագործակցությամբ: Մեքենայական ուսուցման եւս մեկ դասընթաց իրականացվել է PicsArt եւ ACA ընկերությունների կողմից նախորդ տարի՝ Ucom եւ BetConstruct ընկերությունների համագործակցությամբ: