10:29 | 04.10.18 | Նորություններ | 6561

Հրապարակվել է ԴիջիԹեք-ի ԴիջիԼայֆ սեմինարների օրակարգը

Հոկտեմբերի 5-7-ն անցկացվող 14-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենան նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ:

Կազմակերպիչները հրապարակել են ցուցահանդեսային հատվածի մասնակից ընկերությունների ցանկը եւ Դիջիլայֆ սեմինարների օրակարգը։

Սեմինարների օրակարգը ստորեւ՝

Հոկտեմբերի 5

14:00-14:30 Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակային հնարավորությունները
14:00-15:00 Ստարտափ ձեռներեց ստեղծարարությունը Հայաստանում
15:15-15:45 Կիբեռ անվտանգություն 101- Անվտանգության համակարգի ստեղծում
16:00-17:00 ԵԱՏՄ-ում թվային նախաձեռնությունների մշակման մեխանիզմը

Հոկտեմբերի 6

11:00-17:00 Եվրասիական թվային պլատֆորմներ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ (մուտքը՝ միայն մրցույթի մասնակիցների համար)
14:00-16:30 Նորարարություն, գյուտարարություն եւ գործարարություն

Հոկտեմբերի 7

11:00-14:00 Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր, ՆանոՏուՆ - 2018 գիտաժողով
14:15-14:45 ՖրիԴՈՄ-ը ներկայացնում է Data Engineering եւ այլ հայտարարություններ
15:00-15:30 EGS: Վճարումերի, ծրագրային ապահովման եւ GDPR-ի խաչմերուկում
16:00-17:00 Տեղեկատվություն ArmCTCN /Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոն եւ ցանց/
12:00-12:30 ISTQB - Մասնագիտական զարգացման ուղի եւ որակավորում
12:00-13:00 Testing art - Ծրագրային ապահովման թեստավորումը որպես ծառայություն
13:15-13:45 Կիբեռ անվտանգություն 101- SSORR
14:00-14:30 Էլեկտրոնային առեւտուրը պարզապես վեբ կայք չէ
15:00-16:00 Ինֆորմացիոն անվտանգությունը ստարտափում

ԴիջիԹեք ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 18:00-ը։
Թարմացումներին կարող է ծանոթանալ digitec.am կայքի օրակարգ բաժնում:

Կազմակերպիչները նաեւ հիշեցրել են, որ այս տարի ԴիջիԹեքի մուտքը միայն օնլայն գրանցումով է, որը հնարավոր է ինչպես տեղում՝ ԴիջիԹեքի թիմի օգնությամբ, այնպես էլ՝ ինքնուրույն: Նախապես գրանցված այցելուները ստիպված չեն լինի հերթ կանգնել: Անհրաժեշտ է այցելել digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ եւ գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) եւ ներկայացնել այն անցակետում:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: