10:32 | 03.10.18 | Նորություններ | 3030

Գործարկվել է Opera Touch բրաուզերի iOS տարբերակը

Մեկ ձեռքով կառավարվող Opera Touch բրաուզերն արդեն հասանելի է iOS սարքերի համար։

Այն կարելի է ներբեռնել App Store-ից։

Հիշեցնենք, որ ապրիլին հավելվածը գործարկվել էր Android սարքերի համար։

 

Բրաուզերի Flow գործառույթը հնարավորություն է տալիս մոբայլ բրաուզերից արագ փոխանցել տեղեկատվություն դեպի համակարգիչ եւ հակառակը՝ առանց մուտքաբառ հավաքելու։ Opera Touch-ում կարելի է նաեւ գտնել գովազդի արգելափակման գործառույթ։