11:11 | 20.09.18 | Նորություններ | 3672

    Startup Grind-ը կհյուրընկալի Wakie-ի հիմնադիրներին

    Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը:

    Միջոցառման հյուրերն այս անգամ Wakie ստարտափի հիմնադիրներ Թաթուլ եւ Հրաչիկ Աջամյաններն են:

    Աջամյան եղբայրները հանդիպման ընթացքում կպատմեն Y Combinator աքսելերացիոն ծրագրին իրենց մասնակցության, ինչպես նաեւ հաջողակ բիզնես մոդել ստեղծելու նախապայմանների մասին: Նրանք նաեւ խորհուրդներ կտան, թե ինչպես գրավել Սիլիկոնյան հովտի լավագույն վենչուրային հիմնադրամների ուշադրությունը:


    Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:

    Wakie-ն աուդիո զրույցների իրականացման համար ստեղծված հավելված է, որը հնարավորություն է տալիս արագ գտնել ճիշտ մարդկանց, որոնք կարող են պատասխանել ձեզ հուզող հարցերին:


    Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: