11:20 | 19.09.18 | Նորություններ | 3403

Twitter-ը վերականգնել է ժապավենի ժամանակագրական հաջորդականությունը

Twitter-ի օգտատերերը ստացել են հնարավորություն վերականգնել նորությունների ժապավենի (News feed) ժամանակագրական հաջորդականությունը, ինչը թույլ կտա տեսնել ամենաթարմ գրառումները:

Ընկերությունը թվիթների ցուցադրման այդ տարբերակից հրաժարվել էր երկու տարի առաջ, երբ գործարկել էր ժապավենի նոր ալգորիթմ: Դրա արդյունքում տեսանելի էին միայն այն գրառումները, որոնք ծառայությունն ինքն էր ընտրում տվյալ օգտատիրոջ համար՝ հիմնված վերջինիս հետաքրքրությունների վրա:

Նորությունների ժապավենի ժամանակագրական հաջորդականությունը վերականգնելու համար հարկավոր է մտնել «Կարգավորումներ» բաժին եւ անջատել «Սկզբում ցուցադրել լավագույն թվիթները» գործառույթը:


Twitter-ն աշխատում է նաեւ մեկ այլ գործառույթի վրա, որը հնարավորություն կտա ցանկության դեպքում հեշտությամբ փոփոխել նորությունների ժապավենի ժամանակագրական եւ «խելացի» տարբերակները: Ընկերությունում նշել են, որ գործառույթը հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: