11:34 | 13.09.18 | Նորություններ | 11808
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում ընթանում է Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությունը:
Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ:
«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետեւ ծրագրի ամենակարեւոր նպատակը տարիների հուսահատությունը ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ, նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաեւ իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլեւս անորոշ չէ: Կարեւոր եմ համարում նաեւ այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված եւ արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով՝ մենք հնարավորին կթեթեւացնենք նաեւ հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- հավելել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: