10:55 | 13.09.18 | Նորություններ | exclusive 10506

Ucom-ն ու ԵԱԶԲ-ն բանակցում են ներդրումների շուրջ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ բանկը ծրագրում է Հայաստանում ներդրումները հասցնել մինչեւ $300 մլն եւ դիտարկում է Ucom-ում ներդրում կատարելու հնարավորությունը:

Itel.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ucom-ում հաստատել են, որ ԵԱԶԲ-ի հետ նման բանակցություններ ներկայում ընթանում են՝ ընդգծելով, որ խոսքը վարկային պարտավորության մասին է։

Ինչ վերաբերում է բանակցությունների ավարտի ժամկետներին, ապա դրանք հստակ չեն։

«Քանի որ Ucom-ը վերջին տարիներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում կապիտալ ներդրումների ամենամեծ ծավալն է ապահովել, սակայն պլանավորում է շարունակական դարձնել ընկերության տեխնիկական աճը եւ հետագա զարգացումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները բնական են»,- նշել են ընկերությունում: