12:05 | 05.09.18 | Նորություններ | 3663
Armenia Startup Academy-ն ընդունում է աշնանային աքսելերացիոն շրջանին մասնակցության հայտեր:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։ Հայտը հասանելի է այստեղ:
Ակադեմիան հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացրել է ակադեմիայի առաջին եւ երկրորդ շրջանի շրջանավարտներին:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: