13:51 | 04.09.18 | Նորություններ | 4211

Յունիքոմփը հյուրընկալել է աշակերտների

Սեպտեմբերի 1-ին Յունիքոմփ ընկերությունը հյուրընկալել է Երեւանի N105 դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտներին:

Շրջելով ընկերության գրասենյակով, աշակերտները ծանոթացել են ընկերության գործունեությանը, զրուցել մասնագետների հետ, ստացել տեղեկատվություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի բովանդակության մասին եւ ուղղել իրենց հուզող հարցերը:

Երեւանի N105 դպրոցը Հայաստանի այն 10 ավագ դպրոցների ցանկում է, որտեղ իրականացվում է ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը՝ Յունիքոմփ, Սինոփսիս եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների կողմից:

Ծրագրի կորդինատոր ՏՀՏ գործատուների միությունում նշել են, որ գործատուների եւ ուսուցիչների համագործակցության արդյունքում աշակերտները ստանում են հիմնարար ՏՀՏ կրթություն, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում:

«ՏՀՏ-ն հանդիսանալով գերակա ճյուղ, ոլորտում որակյալ կադրերի անհրաժեշտությունը շարունակում է մնալ խնդիր: Սա է, որ կարեւոր է դարձնում ՏՀՏ առարկաների ուսուցումը անմիջապես դպրոցից»,- նշել են միությունում, հավելելով, որ մասնակից բոլոր 10 դպրոցների աշակերտներն այցելելու են ծրագիրն իրականացնող ընկերություններ՝ մասնակցելով բաց դասերի: