10:36 | 17.08.18 | Նորություններ | 12163

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կայան կտեղադրի Հանրապետության հրապարակում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ Հանրապետության հրապարակում կտեղադրի շարժական կայան:

«Թեեւ վերջին ամիսների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առավել հզորացրել է Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղադրված իր հիմնական կայանների թողունակությունը, օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ շարժական կայանի «ներկայությունը» հրապարակում ամենեւին չի խանգարի»,- հայտարարել են ընկերությունում: