18:04 | 16.08.18 | Նորություններ | 18789

ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսօր տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս նկատվել են որոշակի դժվարություններ:

Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 16:40-ի դրությամբ խափանումը վերացվել է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: